ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

147258

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

8-Հայաստանն-ըստ-ՙԱշխարհացոյց՚-ի

Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:

Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:

Բազմապատկման աղյուսակի կրկնություն

youtube

Քանի որ անցնում եք Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը (ԱԸԲ), պատրաստել եմ թեմատիկ առաջադրանքներ՝ պարզից դեպի բարդ:

Հիշեցում. a և b թվերի ԱԸԲ-ն այն ամենափոքր բնական թիվն է, որը հավասարապես բաժանվում է թե՛ a-ի, թե՛ b-ի վրա:


Բանավոր հաշվարկ

Գտե՛ք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը (փորձեք հաշվել առանց պարզ արտադրիչների վերլուծելու).

  1. [4, 6] = 12
  2. [5, 10] = 20
  3. [3, 7] = 21 (հուշում՝ սրանք փոխադարձ պարզ թվեր են)
  4. [8, 12] = 24
  5. Պարզ արտադրիչների վերլուծում

Վերլուծե՛ք թվերը պարզ արտադրիչների և գտե՛ք ԱԸԲ-ն.

  1. [24, 36] = 108
  2. [15, 20, 30] = 60
  3. [45, 75] = 225

Առաջադրանք 3. Գործնական խնդիրներ

ա) Երկու զանգակներ սկսում են հնչել միաժամանակ: Առաջինը հնչում է յուրաքանչյուր 12 րոպեն մեկ, իսկ երկրորդը՝ յուրաքանչյուր 18 րոպեն մեկ: Քանի՞ րոպե հետո նրանք նորից կհնչեն միաժամանակ:
12 և 18 [12,18] = 36
12, 24, 36
18, 36

բ) Խանութում կան կոնֆետներ, որոնք կարելի է հավասարապես բաժանել թե՛ 10, թե՛ 15 հատանոց տուփերի մեջ: Ամենաքիչը քանի՞ կոնֆետ կարող է լինել խանութում:
10 և 15 [10,15] = 40
10, 20, 30, 40
15, 30, 45, 60

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:

Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը

2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:

մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով նաև կազմված է 3 մասերից տեքստում գրված է

3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:

Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա

4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:


PRESENT SIMPLE

Ներկա ժամանակ

We use the simple present tense when an action happens always, usually, every day .Ներկա ժամանակը ցույց է տալիս մի գործողություն, որը տeղի է ունենում միշտ , հաճախ, ամեն օր:
I workDo I work?I do not work
You workDo  you work?You do not work
He worksDoes he work?He does not work
She worksDoes she work?She does not work
It worksDoes it work?It does not work
We workDo we work?We do not work
You workDo you work?You do not work
They workDo they work?They do not work

Listen/Լսի՛ր

Right Arrow:  Remember/Հիշիր

Verbs change when used with third-person singular pronouns/he, she, it/ Բայերը ենթարկվում են որոշակի փոփոխության երրորդ դեմքի դեպքում: 

play → plays

walk → walks

talk → talks

Verbs Ending in -sh, -ch, -ss, -x+es 

wash → washes

watch → watches

kiss → kisses

mix → mixes

Change -y to -ies 

study → studies

try → tries

fly → flies

Irregular verbs 

have → has

do → does

go → goes

Task 1, Task 2, Task 3, Task 4, Task 5

Underline the sentences in the present simple tense./ Ընդգծիր ներկա պարզ ժամանակաձևով գրված նախադասությունները:

I am walking to school. Dogs bark loudly. She is brushing her teeth carefully. Cats sleep on soft pillows. Fish swim in the ocean. They are eating lunch together. We are doing homework in the library. Rabbits eat carrots.

Change to Present Continuous Tense/Նախադասությունները վերափոխիր ներկա շարունակական ժամանակաձեվի նախադասությունների:

She reads a book-She is reading a book.

They walk in the park .- They are walking in the park.

He draws pictures.- He is drawing pictures.

I cook dinner.- I am cooking dinner.

Change into Present Simple Tense/ Նախադասությունները վերափոխիր ներկաանորոշ ժամանակաձևի նախադասությունների:

Students are studying math-Students study math.

Teachers are explaining a lesson.- Teachers explain lesson.

I am writing in my notebook.- I write in my notebook.

She is working in an office.- She works in an office.

Rewrite the sentences in the negative form (using “not”)/Նախադասությունները դարձրո՛ւ ժխտական՝ not օգտագործելով մասնիկը:

She dances → She does not dance.

They play soccer. → They do not play soccer.

We draw pictures. → We do not draw pictures.

Make questions using the Simple Present /Կազմի՛ր հարցեր՝ օգտագործելով Պարզ ներկա ժամանակաձևը:

(you, play) → Do you play soccer?

(he, write) → Does he write a story?

(they, read) → Do they read a book?

(she, dance) → Does she dance?

(it, bark) → Does it bark?

Make the sentences into interrogative/Նախադասությունները դարձրու՛ հարցական:

I walk to school every morning with my best friend.
Do I walk to school every morning with my best friend?

My teacher explains math problems on the blackboard.
Does my teacher explain math problems on the blackboard?

We play basketball during recess time.
Do we play basketball during recess time?

She loves reading books about animals.
Does she love reading books about animals?

My mom helps me with my homework after school.
Does my mom help me with my homework after school?

Present Continuous or Present Simple.

Taks 2

Ամենափոքր  ընդհանուր  բազմապատիկ

1-ին տողում գրենք 4-ի  բազմապատիկները,

իսկ 2-րդ տողում գրենք 10-ի  բազմապատիկները

4-4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․

10-10,20,30,40,50,60,․․․

20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներեն,  20-ը այդ թվերիամենափոքր  ընդհանուր  բազմապատիկն   է։

Այն բնական թիվը, որը  տրված  բնական թվերից յուրաքանչյուրի  բազմապատիկ է, կոչվում է  այդ թվերի  ընդհանուր  բազմապատիկ։

Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից  ամենափոքրը կոչվում է այդ թվերի  ամենափոքր  ընդհանուր բազմապատիկ։

Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նշանակելու համար օգտագործում ենք քառակուսի փակագծեր՝ [ ]։

Գրում ենք այսպես՝[4,10]=20

 Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

  • 6 և 7 [6,7] = 42
    6, 12, 18, 24, 30, 36, 42, 48
    7, 14, 21, 28, 35, 42, 49
  • 5 և 11 [5,11] = 55
    5, 10, 15, 20, 25, 30, 35, 40, 45, 50, 55, 60
    11, 22, 33, 44, 55, 66
  • 4 և 7 [4,7] = 28
    4, 8, 12, 16, 20, 24, 28, 32
    7, 14, 21, 28, 35
  • 12 և 8 [12,8] = 24
    12, 24, 36
    8, 16, 24, 32
  • 24 և 6 [24,6] = 24
    24, 48
    6, 12, 18, 24, 32
  • 18 և 6 [18,6] = 18
    18, 36, 54
    6, 12, 18, 24
  • 24 և 8 [24,8] = 24
    24, 48, 62
    8, 16, 24, 32
  • 25 և 50 [25,50] = 50
    25, 50, 75
    50, 100, 150
  • 5 և 12 [5,12] = 60
    5, 10, 15, 20, 25, 30, 35, 40, 45, 50, 55, 60, 65
    12, 24, 48, 60, 72
  • 14 և 49 [14,49] = 98
    14, 28, 42, 56, 70, 84, 98, 112
    49, 98, 147
  • 12 և 36 [12,36] = 36
    12, 24, 36, 48
    36, 72
  • 15 և 12 [15,12] = 60
    15, 30, 45, 60, 75
    12, 24, 36, 48, 60, 72
  • 250 և 50 [250,50] = 250
    250, 500
    50, 100, 150, 200, 250, 300
  • 70  և  28 [70,28] = 140
    70, 140, 210
    28, 56, 84, 112, 140, 168
  • 25 և 5 [25,5] = 25
    25, 50
    5, 10, 15, 20, 25, 30
  • 240 և 60 [240,60] = 240
    240, 480
    60, 120, 180, 240, 300
  • 16 և 32 [16,32] = 32
    16, 32, 48
    32, 64
  • 10 և 8 [10,8] = 40
    10, 20, 30, 40, 50
    8, 16, 24, 32, 40, 48
  • 15 և 40 [15,40] = 120
    15, 30, 45, 60, 75, 90, 105 ,120
    40, 80, 120
  • 100 և 20 [100,20] = 100
    100, 200
    20, 40, 60, 80, 100, 120

Արհեստները Հայաստանում

Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն  շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:

«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»

Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում-առօրյայում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն: Քանի որ, շատ արհեստի գործեր, այնքան մեծ արժեք են ներկայացրել ու գնահատվել ու համարվում են արվեստի գործեր:

https://youtube.com/watch?v=DF-7fszjx4w%3Fversion%3D3%26rel%3D1%26showsearch%3D0%26showinfo%3D1%26iv_load_policy%3D1%26fs%3D1%26hl%3Dru%26autohide%3D2%26wmode%3Dtransparent

Այս ամենի հետ մեկտեղ հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել:
Շուկայական արհեստներով զբաղվող հմուտ արհեստավորները ստեղծել են բարձր արժեք ունեցող արտադրանք: Առավել հին  են մորթու, կաշվի արտադրանքի, կավագործական իրերի, փայտի վերամշակման արհեստները:
Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից  զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները,  եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից:  Հետագայում հայտնաբերեցին կավը, մեծ զարգացում ապրեց բրուտագործությունը:
Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝  մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները( սրանք նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբեր էին՝ կոշկակարների, քանդակագործների….):

Գդակագործություն

Ժամանակին մեծ նշանակություն են տվել գլխարկին՝ ով գլխարկ չուներ պատիվ էլ չուներ: Այժմ միայն 50-ից բարձր տղամարդիկ են գլխարկ կրում:  Ժամանակին գդակագործ վարպետները շատ են եղել, բայց այժմ  Երևանի միակ գլխարկներ ստեղծող վարպետները մեկ կամ երկու հոգի են:
Օրինակ՝ գյումրեցի տղամարդու գլխարկը ՝ «շափխան», իր պատիվն էր։ Հարբած կամ բարկացած ժամանակ տան տղամարդը տուն գնալիս երկու ֆայտոն էր կանգնեցնում. առաջինով պատիվը՝ գլխարկն էր ճանապարհում տուն, երկրորդով ինքն էր գնում։

Գդակագործություն

Հմայիլ- թալիսման՝ Դաղդղան

Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից, որպեսզի մթերքը պաշտպանեն մրջյուններից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանների պատրաստման համար ընտրել են հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը: Դաղդղանները առանձնահատուկ են նաև նրանով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ նախշերով է պատրաստվում և յուրաքանչյուրն առանձին արվեստի ստեղծագործություն է: Դաղդղան պատրաստելիս վարպետը պետք է միայն դրական զգացողություններ ունենա և պետք է հեռու մնա բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում են այն մարդուն ում համար այն պատրաստված է:
Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են և մեծ մասամբ դրա պատրաստման մանրուքները գաղտնի են պահում: Այժմ դարդղանը կորցրել է իր նշանակությունը, սակայն այն կարող է յուրահատուկ այցեքարտ դառնալ Հայաստանի համար:

Daghdghan

Մուշուրբա կամ կլկլան բաժակ

Մուշուրբա կոչվող յուրօրինակ կլկլան բաժակների ծննդավայրը Գյումրին է: Այն հանդիսանում է գյումրեցիների ամենացանկալի նվերը: Մուշուրբան պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակ է: Բաժակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խմելիս յուրահատուկ կլկլոց է լսվում, որտեղից էլ առաջացել է բաժակի անվանումը: Ամեն նոր մուշուրբայի պատրաստման համար 8 ժամ է պահանջվում: Մուշուրբայի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդվարդ Ժամկոչյանին, ով ամբողջ աշխարհում այս գավաթը պատրաստող միակ մարդն է:
Որպես ավանդույթ Գյումրիում արհեստավորները իրենց գործը փոխանցում են որդիներին: Իրենք որպես աշակերտ բերում են իրենց որդիներին արհեստանոց, քանզի արհեստն ընտանեկան աշխատանք է: Ավանդույթը թույլ է տալիս, որ արհեստն անցնի հորից որդուն, և մարդիկ էլ կապում են այն հենց այդ ընտանիքի անվան հետ: Բացի այդ այդպես են փոխանցվում նաև վարպետի գաղտնիքները: Դրա համար էլ վարպետ Էդվարդն իր որդուն՝ Սուրենին սովորեցրել է մուշուրբա ստեղծելու արվեստը և գաղտնիքները:

Մուշուրբա

Նյութեը պատրաստելու համար օգտվել եմ համացանցից, https://www.armgeo.am/-ի կայքից

Բարեկենդանի տոնի մասին

Հատկանշական է, որ Մեծ պահքը, ապաշխարանքի և ինքն ազրկանքի այդ շրջանը, սկսվում է երջանկության գաղափարին ընծայված մի հիշատակությամբ: Եվ սա՝ պարզապես հիշեցնելու համար, որ մարդը երջանիկ է ծնվել և, ի վերջո, սահմանված է երջանիկ ճակատագրի համար: Մեծ պահքը հիշեցնում է, թե մարդն ինչո՞ւ և ինչպե՞ս է կորցրել այդ հոգեվիճակը և ապա մի առ մի մատնանշում նրան վերատիրանալու կերպերն ու միջոցները:

Ըստ Հայաստանյայց Եկեղեցու, պահքի բոլոր շաբաթների կամ շրջանների նախընթաց օրը, միակ բացառությամբ Ծննդյան պահքի, միշտ կիրակի է լինում և կոչվում բարեկենդան: Ըստ այսմ, Մեծ պահքի նախընթաց օր էլ կոչվում է Մեծ կամ Բուն բարեկենդան: Բարեկենդան, ավելի ճիշտ՝ բարեկենդանություն, նշանակում է բարի կյանք, այսինքն՝ ուրախ, զվարթ և շեն ապրել, բոլորիս ծանոթ սովորական բացատրությամբ՝ երջանիկ լինել: Երբ միմյանց հետ երջանկության բաժակ ենք պարպում, ասում ենք՝ «բարեկենդանություն»: Այս իմաստով Բարեկենդանը հակադիրը, ավելի ճիշտ՝ նպատակն է Մեծ պահքի:

Բուն Բարեկենդանը թեև Մեծ պահքի հաշվեհամարում չկա, բայց, ըստ օրացույցի, կազմում է նրա վեց կիրակիներից առաջինը՝ իբրև «Ա քառասնորդաց», այսինքն՝ քառասուն օրերի շրջանի առաջին կիրակի:

Բարեկենդանը միաժամանակ հիշատակն է մարդկային առաջին երջանկության, որը մեզ պատկերանում է Աստվածաշնչի առաջին էջերում՝ Ադամի և Եվայի «դրախտային» կյանքով: Այս իրողությունը թեև չի նշված օրացույցում, բայց հաստատվում է օրվա շարականներում:

Պետք է գիտենալ, որ հաճախ շարականներն օրվա տոնի իմաստի նկարագրի ավելի ճիշտ ցուցանիշներ են, քան տոնի օրացուցային անունը: Ահավասիկ Բարեկենդանի օրվա «Օրհնություն» կոչվող հատուկ շարականի առաջին երկու տները.

Չորեքշաբթի

Ածականի համեմատության աստիճանները

Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

     Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
      Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
       Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում.   նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
      Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:
      Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի    պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ  հանդիպող տեսակներից է:
       Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս          աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից   շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

            Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
            Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,   ավելի բարձր:
            Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,  ամենից երկար, ամենից բարձր:

Ածականի համեմատություն է կոչվում որովհետև համեմատում եք ամենա , ամենից ագույն դա նշանակում է որ ես մեկը են մյուսից լավն է կամ վատն է։

225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝

ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

 Ամենավատ – ամենից վատ վատագույն, գեղեցկագույն – գեղեցիկ ամենագեղեցիկ ամենից գեղեցիկ, բարձրագույն – ամենաբարձր բարձր բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից   ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝

Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

      Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
       Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
       Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում   է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
            Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

Հիշի՛ր

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):     Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն   հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ         գերազանցությունը:
  Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,   քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Արհեստները եվ արվեստները Հայաստանում

Image_3031.jpg

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Կատարման ժամկետ՝  փետրվար

Նախագծի նպատակը՝ Ուսումնահետազոտական-որոնողական աշխատանք, որը սովորողի մոտ կձևավորի փնտրել-գտնելու, ինֆորմացիան ստույգ աղբյուրներից հավաքագրելու հմտություն: Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան հին Հայաստանի այն արհեստներին, որոնք  սակավ են հանդիպում  մերօրյա իրականության մեջ, կամ դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց: Աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին իրենց ընտրած արհեստի մասին՝ մանրամասն տեղեկությունների հավաքագրմանը, մշակմանը: Այդ արհեստի ճյուղերի ուումնասիրմանը, զարգացման ընթացքին, այդ արհեստով զբաղվող հայտնի հայ վարպետների աշխատանքների ծանոթացմանը: Ինչու չէ, նաև նախասիրություների հարցում կօգնի կողմնորոշվել, որևէ արհեստով զբաղվողը դառնալ, կամ դրա ուսումնասիրողը:

Աշխատանքային ընթացք՝ Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել: Մինչ այդ միասին քննարկում ենք արհեստների մասին, իմանում ` ինչ է արհեստը, դրա տեսակները, ինչով է այն տարբերվում արվեստից։  Կծանոթանանք ժամանակի հանրահայտ արհեստավոր- վարպետներին։

Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝

  • Շերամապահություն
  • Դարբնություն
  • Մետաղագործություն՝ ոսկերչություն-արծաթագործություն
  • Զինագործություն
  • Հյուսնություն
  • Կոշկակարություն
  • Մագաղաթի մշակում
  • Մանածագործություն
  • Գորգագործություն
  • Բրուտագործություն
  • Ծաղկավաճառություն
  • Գինեգործություն
  • Ասեղնագործություն
  • Փայտագործություն…

Աշխատանքերը կարող են լինել ՝ պատումի/կցված ֆոտոպատումը/, պրեզենտացիայի, ֆիլմի, ռադիոթողարկման ձևով: Միայն պատում չի ընդունվում։

Աշխատանքային փուլեր՝

  1. Արհեստի ընտրում
  2. Որոնողական աշխատանք համացանցում
  3. Բոլոր հնարավոր հավաստի աղնյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում
  4. Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող  մարդկանց մասին, արդյունքները
  5. Հրացազրույց այդ արհեստով զբաղվող վարպետների հետ/եթե այդպիսիք կան/
  6. Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ

Նախագծի ընթացքում կլինի ճամփորդություն —  Ժողովրդական արվեստների թանգարան

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՎԿԻԱՆՈՍ, ԲՈԼՈՐ ՄԱՍԵՐԸ🩵

Երկրագնդի մակերեսի 7/10 մասն զբաղեցնում է ջրային տարածքը, որը հայտնի է Համաշխարհային օվկիանոս անվանմամբ:

Երկրագնդի միասնական, ընդարձակ ջրային տարածությունը, որը ողողում է մայրցամաքների և կղզիների ափերը կոչվում է Համաշխարհային օվկիանոս:

Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ : Շատ հաճախ առանձնացնում են մեկ օվկիանոս ևս՝ Հարավայինը, որը ողողում է Անտարկտիդայի ափերը:

Խաղաղ օվկիանոսը տարածքով ամենամեծն է: Այն ավելի ընդարձակ տարածություն է զբաղեցնում, քան ամբողջ ցամաքը:

Մեծությամբ երկրորդն Ատլանտյան օվկիանոսն է, երրորդը՝ Հնդկականը, և ամենափոքրը՝ Հյուսիսային Սառուցյալը:

Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:

Ծովերն օվկիանոսի այն մասերն են, որոնք քիչ թե շատ խորացել են ցամաքի մեջ, օվկիանոսներից տարբերվում են հատակի ռելիեֆով, ջրի հատկություններով, բուսական և կենդանական աշխարհով: Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:

Օվկիանոսի կամ ծովի այն մասերը, որոնք առավել շատ են ներթա­փանցել ցամաքի մեջ, կոչվում են ծովածոցեր: Օրինակ, Բենգալյան ծոցը: Ջրային ավազաններն իրար միացնող կամ ցամաքներն իրարից բա­ժանող բնական ջրային նեղ տարածքները կոչվում են նեղուցներ: Օրինակ, Ջիբրալթարի նեղուցը:

Համաշխարհային օվկիանոսի ջուրը, ներթափանցելով ցամաքի մեջ, վերջինս խիստ մասնատել է, ինչի հետևանքով առաջացել են բազմաթիվ կղզիներ և թերակղզիներ:

Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ: Ի տարբերություն կղզիների, թերակղզիները ոչ բոլոր կողմերով են շրջապատված ջրով: Դրան մի կողմով միացած են ցամաքին:

Համաշխարհային օվկիանոսի հատակը ցամաքի մակերևույթի նման անհարթ է: Այնտեղ կարելի է հանդիպել առանձին լեռների, լեռնաշղթանե­րի, ընդարձակ հարթությունների, խոր անդունդների:

Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը Մարիանյանն է՝ 11022 մ, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսի խորությունը չափում են ձայնային խորաչափ (էխոլոտ) կոչվող սարքով, որր տեղադրվում է հատուկ նավերի վրա: Խորությունները չափում են հետևյալ կերպ. հաշվում են խորաչափից արձակած և հատակից անդրադարձած ձայնի անցած ժամանակը, որը, ենթադրենք, 8 վայրկյան է, բաժանում երկուսի (գնալու և վերադառնալու համար) և բազմապատկում օվկիանոսի ջրում ձայնի արագությանը՝ մոտ 1500 մ/վ, ստանում խորությունը՝ 1500 ■ 8 : 2 = 6000 մ:

Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից:

Ամենատաք ջրերը հասարակածային շրջանի ջրերն են, որտեղ օվկիանոսի մակերևույթին ջերմաստիճանը 28-30 0C է:Դեպի բևեռներ ջրի ջերմաստիճանն աստիճանաբար նվազում է և մերձբևեռային շրջաններում դառնում -1-ից -20 C:

Համաշխարհային օվկիանոսի ջուրն ունի դառնա­ղի համ: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինը 35 գ աղ (35 գ/լ): Ամենաաղի ծովը Կարմիրն է՝ 41 գ/լ աղ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է Համաշխարհային օվկիանոսը: Որո՞նք են դրա մասերը:
    Համաշխարհային օվկիանոսը մայրցամաքներով և կղզիներով պայ­մանականորեն բաժանվում է չորս առանձին օվկիանոսի՝ Խաղաղ, Ատլանտյան, Հնդկական և Հյուսիսային Սառուցյալ:
  2. Ի՞նչ են ծովը, ծովածոցը և նեղուցը: Բերեք օրինակներ:
    Օվկիանոսի մաս են կազմում նաև ծովերը, ծովածոցերը, նեղուցները:
    Օրինակ, Միջ­երկրական ծովը, Սև ծովը և այլն:
  3. Ի՞նչ են կղզին և թերակղզին: Բերեք օրինակներ:
    Ցամաքի համեմատաբար փոքր տարածքները, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով, կոչվում են կղզիներ:
  4. Ինչպե՞ս է փոփոխվում օվկիանոսի ջրի ջերմությունը: Որքա՞ն է ջրի աղիությունը:
    Օվկիանոսի ջուրը տաքանում է Արեգակից: Օվկիանոսի ջրի մեկ լիտրում պարունակվում է միջինում 35գ աղ (35 գ/լ):

Чудесная звездочка /часть 2/

Встречает их хитрая волшебница Урсула и говорит:

— Дам я вам золотую кошку. Только за это двадцать лет вы мне служить должны… все, кроме одного, который повезет кошку принцессе.

Согласились рыцари, и девятнадцать из них остались служить у волшебницы, а двадцатый повез кошку принцессе.

А Эзольда разгневалась:

— Долго искали… Не хочу больше кошку… Хочу звездочку с неба… Вон ту, которая сияет ярче всех.

Пожалел рыцарь о своих товарищах, но не сказал ни слова. Он задумался, как исполнить новое желание принцессы.

Отправился рыцарь к мудрецам спрашивать их совета. Думали, думали мудрецы и решили, что нужно сделать длинную-длинную лестницу, которой хватило бы до самого неба.

Передал рыцарь этот совет товарищам, и те согласились помочь. Не едят, не пьют, все топорами размахивают. Готова лестница. Поставили. Поднялись. Вот они уже у самых облаков. Кажется, вот-вот можно рукой достать ту самую звездочку. Но только рыцари протянули к ней руку, как звездочка выше уплыла. Еще приставили лестницу. Опять неудача… уходит все выше и выше звездочка…

Устали рыцари. Спустились вниз и тут же у лестницы уснули.

А принцесса ждет не дождется, слезами от злости заливается.


Вопросы

1.Что сказала Урсула?
—Дам я вам золотую кошку. Только за это двадцать лет вы мне служить должны… все, кроме одного, который повезет кошку принцессе.

2.Что ответили рыцари?
Согласились рыцари, и девятнадцать из них остались служить у волшебницы, а двадцатый повез кошку принцессе.

3.Правильно ли они поступили?
Нет, потому что девочка уже была взрослой и ей уже не нужен был этот кот.

  1. Справедлив ли был обмен волшебницы Урсулы? Почему, по-твоему, рыцари согласились отдать 20 лет жизни ради каприза принцессы?
    Нет не споведлив ведь золотой кот и года не стоит. В сказке говорится что они согласились он мне кажется что они не согласились ведь думаю они знали что она капризничает.
  2. Как изменилось поведение принцессы? Если раньше она просто «не хотела смотреть», то что она делает теперь? (Найди в тексте слова, описывающие её эмоции).
    так как она думала что она главная и всем приказовала делать то делать что после того как не вирнулись она поняла всё плакала громко.
  3. Почему рыцарь, который привёз кошку, «не сказал ни слова» Эзольде о своих товарищах, оставшихся в рабстве? Жалел её или боялся?
  4. Почему звёздочка каждый раз «уплывала» выше? Это было волшебство или мудрецы ошиблись в расчётах?
  5. В тексте есть фраза «рукой достать». Что она означает?
  6. Выпиши слова, которыми описывается труд рыцарей над лестницей. Как они передают тяжесть работы?

Домашнее задание: «Чудесная звездочка» /часть 2/ читать, рассказывать